Իրանի նախագահ Հասան Ռոհանին Յազդ նահանգ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի նավթի ազգային կազմակերպությունը Խուզիստան նահանգում նոր նավթահանք է հայտնաբերել:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն նոյեմբերի 11-ին նոր մանրամասներ է հաղորդել Խուզիստանում հայտնաբերված նավթահանքի վերաբերյալ՝ նշելով, որ այն կրում է «Նամ Ավարան» անունը, որի պաշարները կազմում են շուրջ 53,3 մլրդ. բարել:
Խուզիստան նահանգը գտնվում է Իրանի հարավ-արևմուտքում: Իրանի նավթի և գազի պաշարների զգալի հատվածը գտնվում է հենց այդ շրջանում:
Հավելենք, որ 2012թ. Իրանը բարձրորակ նավթի նոր հանքավայր էր հայտնաբերել Կասպից ծովում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here