Իրանի իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարարության կարգադրությամբ արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գրքի վաճառքը: Գիրքը հայ և թուրք ընտանիքների փոխհարաբերությունների վերաբերյալ է, որը թարգմանվել է պարսկերեն և մի քանի հրատարակչությունների կողմից տպագրվել, սակայն այժմ հրատարակիչներին արգելվել է այն վաճառել:

Նշենք, որ Էլիֆ Շաֆաքը դասվում է մեր ժամանակների համարձակ գրողների շարքին, որն իր ստեղծագործություններում անդրադառնում է իր երկրում արգելված թեմաներին։ Գրողը ազատորեն խոսում է նաև իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Էլիֆ Շաֆաքը Թուրքիայում հատկապես հետապնդումների է ենթարկվել այն բանից հետո երբ լույս է տեսել նրա «Ստամբուլի բիճը» վեպը, որում հիշատակվում է Հայոց ցեղասպանության մասին:

Գիրքը մեծ հետաքրքություն է առաջացրել թուրք ընթերցողների մոտ, սակայն թուրքական ազգայնական տրամադրություններով ԶԼՄ-ները կոշտ քննադատության են ենթարկել վեպը, իսկ իր նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ թրքությունը վիրավորելու համար։


1 COMMENT

  1. […] Աղբյուրի տեղեկացմամբ՝ գիրքը, որը պատմում է հայ և թուրք ընտանիքների փոխհարաբերությունների մասին, թարգմանվել է նաև պարսկերեն և տպագրվել մի քանի հրատարակչությունների կողմից, բայց հիմա հրատարակիչներին արգելվում է այն վաճառել: […]

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here