Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Սիրիայում ձերբակալել են ԻՊ ահաբեկչական կազմակերպության կարևոր դեմքերից մեկին:
Նա նշել է, որ Թուրքիայի կողմից ձերբակալված ահաբեկիչը խոստովանական ցուցմունքներ է տվել: Ըստ Սոյլույի՝ ԻՊ-ի կարևոր անդամներից մեկի հարցաքննությունը շարունակվում է:
Նախարար Սոյլուն Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող ԻՊ ահաբեկիչների թեման շարունակելով, հայտնել է, որ Գերմանիան և Հոլանդիան համաձայնել են հետ ընդունել իրենց քաղաքացի համարվող ահաբեկիչներին և նրանց ընտանիքներին:

Նշենք, որ Թուրքիան հայտարարում է, որ չի պահելու ԻՊ ահաբեկիչներին, և պատրաստվում է արտաքսել նրանց այն երկրներ, որտեղից որ եկել են: Վերջերս Թուրքիան արտաքսել էր ԱՄՆ քաղաքացի մի ահաբեկչի, որը մնացել է թուրք-հունական սահմանի չեզոք գոտում, քանի որ Հունաստանը չի թույլատրել նրան սահմանը հատել, իսկ Թուրքիան հրաժարվել է հետ ընդունել:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here