Ադրբեջանում աճել է քաղբանտարկյալների թիվը

304

Առաջին անգամ հոգեբուժարանում գտնվող անձը ընդգրկվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակում: Ընդհանուր առմամբ, «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միության թարմացված ցուցակում ընդգրկված է 155 անուն:

2020 թվականի մարտի 30-ին՝ նշյալ միությունը հրապարակել էր քաղբանտարկյալների նորացված ցանկը, որում ընդգրկված էր 140 մարդ: Միությունը այս ցուցակը թարմացրել է մայիսի 13-ին:

Ցուցակի թարմացումը պայմանավորված է նրանով, որ մարտից հետո որոշ քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, բայց միևնույն ժամանակ հայտնվել են նորերը:

Քաղբանտարկյալները դասակարգվել են 9 կատեգորիայի: Այսպիսով՝ «Լրագրողների» խմբում կա 7 քաղբանտարկյալ, «ԱԱԾ-ում հանցագործությունների զոհեր» կատեգորիայում՝ 3 մարդ։ «Ընդդիադիր կուսակցությունների և շարժումների անդամներ» կատեգորիայում՝ 8 անուն:

Ինչպես նախկինում, ամենամեծ խումբը «Հավատացյալներ» խումբն է, որում կա 51 անուն: Այս խումբն իր հերթին բաժանված է մի քանի ենթախմբերի:

«Ցմահ բանտարկյալների» խմբում շարունակում է մնալ 14 մարդ։

Գյանջայի գործով» դատապարտվածների խմբում 48 մարդ է։ Ցուցակում նոր խումբը «Տերտերի գործով» դատապարտվածների խումբն է, որում կա 8 մարդ։

2017 թվականի մայիսի 7-ին երկրի Գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, ՊՆ-ն և ՆԳՆ-ն համատեղ հայտարարություն էին արել Տերտերի շրջանում հայերի համար աշխատող զինվորականների եւ քաղաքացիական անձանց բացահայտելու մասին։ Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության հատկանիշներով։ Իրավապահները համարում են, որ այդ գործերը քննվել են մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտումներով, նրանց խոշտանգելով, որոնց հետեւանքով յոթ մարդ ստացել էին մահացու վնասվածքներ։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը: