Իսրայելը որոշել է բժշկական մարիխուանա արտահանել

78

Իսրայելի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել բժշկական կանեփի արտահանման վերաբերյալ: Նրանք որոշել են թույլ տալ, որ այն վաճառվի այլ երկրներում: Այդ արդյունաբերությունից հարյուր միլիոնավոր դոլարների եկամուտ է ակնկալվում: Այս մասին հրամագիր է ստորագրել Իսրայելի Էկոնոմիկայի նախարարի Էլի Կոենը։

Նշենք, որ այս որոշումը Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել էր դեռևս 2019թ․ հունվարին։ Սակայն դրանից հետո այս հարցը քննարկվել է երկրի առողջապահության և ֆինանսների նախարարության հատուկ հանձնաժողովում։

Պաշտոնյաները մշակել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այլ երկրներին վաճառելու համար կանեփ արտահանողներին անհրաժեշտ կլինի ստանալ Իսրայելի առողջապահության նախարարության հատուկ թույլտվությունը:

Իսրայելում կա 8 ընկերություն, որոնք զբաղված են կանեփի մշակությամբ, ևս մի քանիսն էլ՝ մարիխուանայի արտադրությամբ և վաճառքով: Նրանց մի մասը արդեն հայտնել են, որ ցանկանում են արտասահմանյան գնորդների հետ առևտուր անել:

Հիշեցնենք, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում առաջին պետությունն է, որտեղ ապաքրեականացրել են մարիխուանայի օգտագործումը։