Մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի իրավիճակը տարածաշրջանում

349

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 15-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 144.749, որից 104.030-ն արդեն առողջացել է։ Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1.635-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 34.824 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․508․824-ի։ Մահացությունների թիվն ավելացել է 55-ով՝ կազմելով 4․007։ 963 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 2.315-ով։

Ադրբեջանում մայիսի 15-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2․980-ի, որից 36 -ը մահվան ելքով։ Ապաքինվել է 1․886 մարդ։ Հիվանդանոցում բուժվում է 1․058 մարդ, որից 37-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 47-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար։ Մինչև այսօր 220.363 թեստ է իրականացվել։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․102-ով՝ կազմելով 116․635: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1․808 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 48 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 6․902։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 71 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 91․836: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 90․539 էր։ 2․727 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս 658․604 թեստ է անցկացվել։

Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4․044 է, մահացածների թիվը՝ 52: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 94 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1666, փաստացի բուժվողներինը՝ 2304: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 37 476 քաղաքացի: Մայիսի 15-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 1 դեպք: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է:

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը մայիսի 15-ի դրությամբ հասնում է 20-ի, որոնցից 8-ը բուժվել են: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Մեկուսացված քաղաքացիների թիվը 51 է, ընդհանուր առմամբ թեստավորվել է 554 քաղաքացի: