Ադրբեջանի բանակը Նախիջևանում զորավարժություն է սկսել

602

Մայիսի 18-ին հրամանատարաշտաբային զորավարժություն է մեկնարկել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Մարտական պատրաստվածության աստիճանների բերված զորատեսակներն ու ստորաբաժանումները դուրս են բերվել համակենտրոնացման և օպերատիվ շրջաններ, կրակային ու մեկնարկային դիրքեր։


Մինչև մայիսի 22-ը շարունակվելիք վարժանքներին խաղարկվելու են պայմանական թշնամու դիվերսիոն-հետախուզական հարձակումը, հրթիռային և հրետանային միջոցների հարվածները կանխելուն ուղղված գործողություններ։

Զորավարժության նաև խաղարկվելու են կապի և ավտոմատացված ղեկավարման համակարգերի միջոցով կազմակերպչական, ղեկավարման, փոխգործակցության դրվագներ։