Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիներն արդեն կարող են վերադառնալ ՀՀ

199

Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են անարգել մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով՝ 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ ֆեյսբուքյան էջի միջոցով։

Մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել ելումուտի արգելքը։

Դեսպանատունը տեղեկացնում է նաև, որ դեռևս արգելված է օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը Վրաստան։ Այս որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։