Ադրբեջանցին խանութից հայկական արտադրության ծխախոտ է գնել

103

Ադրբեջանում հայկական արտադրության ծխախոտներ են վաճառվում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական կայքերից մեկը։

Ըստ լուրի՝ այս մասին ահազանգել է կայքի ընթերցողներից մեկը, ով տեսանյութ ու լուսանկարներ է ուղարկել խմբագրություն։

«Սաբիրաբադի ճանապարհին մտա խանութներից մեկը և ծխախոտ գնեցի։ Նկատեցի, որ ծխախոտի վրա գրված է Մասիս և նշված է, որ արտադրված է Հայաստանում»,-ասել է ընթերցողը։

Հայկական ծխախոտի՝ ադրբեջանական շուկայում հայտնվելը ադրբեջանական մամուլում և սոցցանցերում հիստերիա է առաջացրել։