Համավարակի մեղմացումից հետո կհստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետները

160

Մայիսի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շաֆերի և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը և համավարակի ավարտից հետո առաջիկա ամիսներին նախաձեռնվելիք քայլերը:

Կողմերը պայմանավորվել են COVID-19-ի մեղմացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ որոշել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման ժամկետները և վայրը։