Հայատյացության հերթական դրսևորումը Ադրբեջանում․ թիրախում հայկական PicsArt հավելվածն է

1611

Ադրբեջանում շարունակվում է հայերի ու Հայաստանի հետ կապված ամեն ինչի դեմ թշնամությունն ու ատելությունը։ Այս երևույթի հերթական դրսևորումը կապված է PicsArt հայկական հավելվածի հետ, որից օգտվում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Ադրբեջանում։

Բանն այն է, որ վերջին օրերին Ադրբեջանում «պարզել են», որ հավելվածը, որից մասսայականորեն օգտվում են այդ երկրում, ստեղծվել է Հայաստանում։ Այս «բացահայտումից» հետո ադրբեջանցի օգտատերերը իրենց ընկերներին կոչ են անում ջնջել հայկական հավելվածը իրենց հեռախոսներից։ 

Այս մասին տեղեկություն է տարածել ադրբեջանցի լրագրող Ջավիդ Աղան՝ թեմայի վերաբերյալ գրառում անելով Twitter-ի իր միկրոբլոգում։