Իրանական Ֆորդոյում վերսկսվել է ուրանի հարստացումը

969

Իրանի Ֆորդո միջուկային հաստատությունում վերսկսվել է ուրանի հարստացումը։ Այս մասին հայտնել է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը։

«Ֆորդոյում վերականգվել է ուրանի հարստացումն ու արտադրությունը»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ նոյեմբերի 6-ից կմեկնարկի Իրանի՝ միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից հրաժարվելու 4-րդ փուլը: Ռոհանին հայտարարել էր, որ ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպությանը (ԱԷԿ) Ֆորդոյի միջուկային հաստատությունը գործարկելու կարգադրություն է տալու: