Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են արցախյան հարցին

73

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։

Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են Դաղստանում Ադրբեջանի քաղաքացիների կուտակման խնդրի լուծմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Պաշտոնյաները անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։ Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրած տեսակոնֆերանսի վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել  ռուսաստանցի գործընկերոջը ։