Ալի Խամենեի․Պետք է զինել Հորդանանի արևմտյան հատվածի պաղեստինցիներին

62

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հորդորել է Հորդանանի արևմտյան հատվածում զինել պաղեստինցիներին։ Այս մասին մայիսի 19-ին Ալի Խամենեին հայտնել է իր ուղերձում, որը նվիրված էր «Երուսաղեմի օրվան». այն այս տարի պետք է նշվի մայիսի 22-ին:

Խամենեին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրել է․ «Հորդանանի գետի արևմտյան ափը պետք է զինվի այնպես, ինչպես Գազայի հատվածն է: Ուժը միակ բանն է, որը կարող է նվազեցնել պաղեստինցի ժողովրդի տառապանքները»:

Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ զիջումները չեն նվազեցնի Իսրայելի վայրագությունները, որը զավթել է ուրիշի հողերը: