Զուրաբիշվիլին կողմ է Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսություն հաստատելուն

163

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ կողմ է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատել։

«Ամեն դեպքում, ես կողմ եմ ուղիղ երկխոսության, քանի որ երկրներն ունեն երկու ուղի. Մեկը պատերազմի ճանապարհն է, երկրորդը ՝ երկխոսությունը: Ես այլ ձև չգիտեմ: Եթե ​​ինչ-որ մեկը գիտի երրորդ ճանապարհի մասին, թող տեղեկացնի», — ասել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ ինքը միշտ եղել է և կլինի երկխոսության կողմնակից, սակայն, «երկխոսությունը հանուն երկխոսության ձևաչափը, երբեք իրավիճակից ելք չի եղել»:

«Պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք մեզ հնարավորություն կտան օգուտ բերել երկրին»,- հավելել է նա:

Նշենք, որ 2019-ի վերջին վրացական «Դեմոկրատական շարժում — Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն դեմ էր արտահայտվել Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների շուրջ «Նորմանյան ձևաչափով» բանակցությունների գաղափարին։

Ըստ Բուրջանաձեի, երկրների միջև պետք է լինի ուղիղ երկխոսություն: