Կորոնավիրուսային իրավիճակը տարածաշրջանում մայիսի 20-ի դրությամբ

920

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 20-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հրապարակած տվյալների համաձայն՝  24 ժամվա ընթացքում իրականացվել է 25.382 թեստ, որոնցից 1022-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 28 դեպք, առողջացել է 1.318 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 151.615 հաստատված դեպք և մահվան 4.199 դեպք, առողջացել է 112.895 հիվանդ:

Ադրբեջանում մայիսի 19-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 131 դեպք, 1 մարդ մահացել է, 143-ն առողջացել։ Կորոնավիրուսով վարակվածների թիվն Ադրբեջանում հասել 3․518-ի, 41 մարդ մահացել է, 2․198 մարդ՝ ապաքինվել։ 1․279 վարակակիր շարունակում է բուժում ստանալ, նրանցից 41-ի վիճակը ծանր է, 59-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչև այժմ Ադրբեջանում 240․220 թեստ է իրականացվել։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 713 դեպքից բուժվողների թիվը կազմում է 227, մահացածների թիվը՝ 12, իսկ բուժված անձանց՝ 456: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 3․519, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 351:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․346-ով՝ կազմելով 126 949: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2111 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 64 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7․183։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 62 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 98․808: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 97․173 էր։ 2․673 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս Իրանում 731․213 թեստ է անցկացվել։

Հայաստանում մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 5․271 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 44․071 (վերջին մեկ օրում՝ 1030): Փաստացի այս պահին բուժվում է 2․758 անձ (մեկ օրում նվազել է 30-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 2․419 անձ (վերջին մեկ օրում՝ 255 մարդ), 67 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով): Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է:

Արցախում մայիսի 20-ի ժամը 11։00֊ի դրությամբ մեկուսացման մեջ է գտնվում 69 քաղաքացի: Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հաստատված դեպքերի թիվը 29 է: Ընդհանուր թեստավորվել է 581 քաղաքացի: