Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

407

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևով դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը դեռ 2017թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։