Ձերբակալվել է «Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ առաջնորդը

248

Իրաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ նոր առաջնորդը՝ Ամիր Մուհամմեդ Աբդուլռահման ալ-Մաուլյա ալ –Սալբին։

Այս մասին հայտարարել է Իրաքի ազգային հետախուզական ծառայությունը։ Նշվում է, որ ձերբակալվածը ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից մեկն է և հայտնի է նաև Աբդալլա Քարդաշ և Հաջի Աբդալլա անուններով։

2020թ․ հունվարին բրիտանական «The Guardian» թերթը հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր ղեկավար ունի՝ ալ–Սալբին։ Վերջինս ծնունդով Իրաքից է և ըստ որոշ աղբյուրների՝ խմբավորման ղեկավար է նշանակվել իր նախորդի՝ Աբուբաքըր ալ–Բաղդադիի մահվանից ժամեր անց՝ 2019թ․ հոկտեմբերին։