«Human Rights Watch»-ը կոչ է արել Ադրբեջանին՝ ազատ արձակել քաղբանտարկյալ Յաղուբլուին

119

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակության ակտիվիստ Թոֆիկ Յաղուբլուին։

Կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները անգամ չեն փորձել Յաղուբլուին կալանավորելու համար հարմար առիթ փնտրել և ձերբակալել են սովորական դարձած խուլիգանության մեղադրանքով։

Ներկայումս ակտիվիստը պահվում է Բաքվի Շուվալյան ավանի 3-րդ քննչական մեկուսարանում, որտեղ սանիտարական պայմանները ծայրահեղ վատ են։ Սակայն իշխանությունները պնդում են, թե արդյունավետ պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ։

Մինչդեռ «Human Rights Watch»-ի մասնագետները համոզված են, որ նման պայմաններում, հաշվի առնելով նաև բանտարկյալի առողջական վիճակը, կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը չափազանց մեծ է։

«Եվրոպական խուրհուրդը և ԱՄՆ-ը կոչ են արել ազատ արձակել Յաղուբլուին, «Amnesty International»-ը նրան քաղբանտարկյալ է համարել, բայց Ադրբեջանի իշխանությունները արհամարհեցին այդ կոչերը՝ նախընտրելով քաղաքական վրեժի քաղաքականությունը», — ասված է  կազմակերպության հայտարարության մեջ։