Իրանի փոխնախագահն Ադրբեջանի վարչապետը քննարկել են համատեղ նախագծերի կյանքի կոչումը

239

Իրանի Իսլամական Հանրապետության  նախագահի առաջի  տեղակալ Էսհաք Ջահանգիրին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ 

Հաղորդվում է, որ պաշտոնյաները անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝  Ջահանգիրին Իրանին ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին, միաժամանակ ընդգծել, որ Թեհրանը պատրաստ է Բաքվի հետ փոխանակել վիրուսի դեմ պայքարի իր փորձը։ Ջահանգիրին Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել նաև համավարակի պայմաններում երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացման համար։ 

Իրանցի պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ կողմերը  կիրականացնեն համատեղ պայմանավորավծություններն ու նախագծերը, այդ թվում՝ Կասպից ծովում նավթային համատեղ նախագծերը, Ռաշտ-Աստարա երկաթուղու և Աստարաչայ գետի վրա կամուրջի կառուցումը։ 

Իր հերթին Ասադովը նշել է, որ հունիսին տեղի կունենա Աստարաչայ գետի վրա կառուցվելիք կամուրջի հիմնարկեքի արարողությունը։ Ադրբեջանի վարչապետը հույս է հայտնել, որ խոչընդոտները կվերացվեն և կիրականացվեն նաև մյուս նախագծերը։ Պաշտոնյաները քննարկել են նաև երկու երկրների քաղաքացիների հայրենիք վերադաձի կազմակերպման,  ինչպես նաև բանտարկյալների տեղափոխման հարցեր։