Ադրբեջանում նոր զորամաս է հանձնվել շահագործման (տեսանյութ)

60

Մայիսի 22-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարար Զաքիր Հասանովը և ՊՆ ղեկավար կազմը մասնակցել են առաջնագծում կառուցված զորամասերի բացման արարողությանը և ստուգայց են կատարել այլ օբյեկտներ, որոնց շինարարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։ 

Հաղորդվում է, որ ստուգվել են շահագործման հանձնված շտաբի շենքերում, զորանոցներում, ճաշարաններում, բուժկետում, զինտեխնիկայի համար նախատեսված պահեստում ստեղծված պայմանները։ 

Ըստ հայտարարության՝ Հասանովը հանձնարարականներ է տվել զինծառայողների սոցիալ-կենցային պայմանները բարելավելու, դեռևս անավարտ օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ։