Արայիկ Հարությունյանը Արցախում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

360

Արցախի Հանրապետության նարընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Իր հերթին նախագահ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին Արցախին բոլոր հարցերում սատար կանգնելու համար՝ հավաստիացնելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը Մայր հայրենիքի հետ փոխգործակցությունն ավելի սերտացնելու նպատակով:

Այնուհետև հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել անվտանգության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ: