Ալիևը ազատել է մշակույթի նախարարին՝ գերատեսչությունում բացահայտված կոռուպցիոն դեպքերի ֆոնին

62

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է պաշտոնից երկրի Մշակույթի նախարար Աբդուլֆազ Գարաևին։

Հաղորդվում է, որ նախարարը հեռացվել է այն բանից հետո, երբ նրա ղեկավարած գերատեսչությունում երկրի Ազգային անվտանգության ծառայության  անցկացված հետաքնչական գործողությունների արդյունքում խոշոր կոռուպցիոն դեպքեր էին բացահայտվել։ Դրանց հետևանքով Ալիևի հրամանաով աշխատանքից ազատվել էին Մշակույթի փոխնախարար Ռաֆիգ Բայրամովն ու վարչության պետերից մեկը։ Վերջիններս հեռացվելուց հետո ձերբակալվել էին իրավապահ մարմինների կողմից։ 

Նշենք նաև, որ Մշակույթի նախարար Գարաևը 1994 թվականից սկսած Ադրբեջանի կառավարության անդամ է և գլխավորել է տարբեր նախարարություններ։