ԱԺ նախագահը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին. Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը

481

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Այդ մասին խորհրդարանի ղեկավարը գրել է Ֆեյսբուքի էջում:   

«Խոսեցինք տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարվող գործողությունների և համավարակի պայմաններում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի վերաբերյալ։

Ընդգծեցի համավարակի պայմաններում համընդհանուր զինադադարի կարևորությունը, հիշատակեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համապատասխան կոչը։ Նշեցի, որ ի հեճուկս այդ ամենի՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը»։