Մայիսի 25․ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

958

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 25-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է մայիսի 24-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 24.589 թեստ, որոնցից 1.141-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 32 դեպք, առողջացել է 1.092 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 156.827 հաստատված դեպք և մահվան 4.340 դեպք, առողջացել է 118.694 հիվանդ:

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 149 դեպք, 2 մարդ մահացել է, ապաքինվել է 134-ը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստավել է կորոնավիրուսով վարակման 4.271 դեպք, որից 2.741-ը ապաքինվել է, 51-ը՝ մահացել։ Բուժում է ստանում 1.479 մարդ, որից 44-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 61-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար։ Մինչև այժմ իրականացվել է 273.411 թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 4-ով: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 731-ից բուժվողների թիվը կազմում է 193, մահացածների թիվը՝ 12, իսկ բուժված անձանց՝ 526: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 3.076, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 300:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2.023-ով՝ կազմելով 137. 724 : Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2.180 էր։ Նույն ժամանակահատվածում գրացվել է մահվան 34 դեպք։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7.451։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 58 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 107.713: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 105.801 էր։ 2.585 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչև օրս Իրանում 818.917 թեստ է անցկացվել։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 452-ով՝ հասնելով 7 հազար 113-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 81-ով և հասել 3 հազար 145-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 51 հազար 594 է: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 87-ի, կորոնավիրուսով վարակված ևս 39 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 842 մարդ:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր: Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք: Հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-ն են, մահացություն չի գրանցվել: Տեղեկացնենք նաև, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստան է ուղարկվել 725 փորձանմուշ: