Լավրով․ «ՀՀ-ի հետ հարաբերությունները գնահատում ենք որպես դաշնակցային, դրանք այդպիսին էլ կան իրականում»

1060

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մշտապես ու անդադար աշխատանքներ են իրականացնում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Այս մասին գրել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, ապա այստեղ նույնպես իրականացվում է շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ մշտական, ամենօրյա, և պրոֆեսիոնալ աշխատանք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմական բազա, որն օգնում է ապահովել տարածաշրջանում կայունությունն և անվտանգությունը:

«Հարաբերությունները գնահատում ենք որպես դաշնակցային, դրանք այդպիսին էլ իրականում կան: Դա վերաբերում է ինչպես  ՀԱՊԿ-ի շրջանակում, այնպես էլ երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը շատ սերտ է»,- ասել է Լավրովը: