Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ մայիսի 27

454

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 27-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է վերջին 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Ըստ այդմ՝ վերջին օրվա ընթացքում իրականացվել է 19․853 ախտորոշիչ թեստ, որոնցից 948-ի պատասխանը դրական է եղել։

Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 28 դեպք, առողջացել է 1․492 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 158․762 դեպք և մահվան 4․397 դեպք, առողջացել է 121․507 հիվանդ:

Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք, 78 մարդ ապաքինվել է, 2 մարդ՝ մահացել։ Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 4․568 դեպք, 2․897 մարդ ապաքինվել է, 54 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 1617 մարդ, որից 49-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչ այժմ կատարվել է 280 663 թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, հաստատված վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է  735-ի։ Բուժվել են 557-ը, մահացել՝ 12-ը։ Կարանտինային ռեժիմում են գտնվում 3․076 քաղաքացիներ։ Ստացիոնարում բժշկական վերահսկողության տակ են գտնվում 250-ը։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2080 -ով՝ կազմելով 141 591:  Գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան  56 նոր դեպք։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը հասել է 7․565-ի։  Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 111․176: Ներկա պահին 2․551 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ մինչ օրս 856․546 թեստ է անցկացվել։

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7․774-ի, որոնցից 3․255-ը առողջացել են։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքի տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 4․377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  53․678 թեստավորում:

Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 372 նոր դեպք, առողջացել են 35-ը։ Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան 7 նոր դեպք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել  է 98-ի: 

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 38-ի: Առողջացել է 14 քաղաքացի։  Ընդհանուր թեստավորվել  է 789 մարդ, մեկուսացման մեջ է գտնվում 80-ը։