ԵՄ-ն երկարաձգել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը

193

ԵՄ-ն երկարաձգել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ի  պատժամիջոցները երկարացվել են մինչև 2021 թվականի հունիսի 1-ը: ԵՄ-ն Սիրիայի կառավարությանը մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Ներկայումս 273 ֆիզիկական անձ և 70 կազմակերպություն, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ, ներառված են ԵՄ պատժամիջոցների ցուցակում:

Ահաբեկչությանն աջակցության շրջանակներում, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները 2011 թվականից պատժամիջոցներ են սահմանել Սիրիայի նկատմամբ:

2011 թ․ին ընդունված ԵՄ պատժամիջոցները ներառում են Սիրիայից նավթի ներմուծման, այդ երկիր պատրաստի վառելիքի և նավթամթերքի մատակարարումների արգելքը, ներդրումների սահմանափակումը, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաև մոնիթորինգի կամ հեռախոսային ու ինտերնետ-հաղորդակցությունների արգելափակման միջոցների և սարքավորումների առևտրի արգելքը: