Իսրայելի վարչապետը դիմել է ոստիկանություն՝ մահվան սպառնալիքների պատճառով

190

Իսրայելի վարչապետ Բենjամին Նաթանյահուն դիմել է ոստիկանություն՝ իր և իր ընտանիքի դեմ ուղղված սպանության սպառնալիքների պատճառով։

Այս  մասին Նեթանյահուն գրառում է կատարել Twitter-ում․ «Մի քանի օր առաջ ես բողոք եմ ներկայացրել ոստիկանություն՝ իմ և իմ ընտանիքի անդամների դեմ ուղղված սպանության սպառնալիքների պատճառով։ Այսօր, ցավոք սրտի, ես հարկադրված եղա ևս մեկ բողոք ներկայացնել այն մարդու դեմ, ով նկարագրում էր, թե ինչպես է մտադիր սպանել ինձ ու իմ ընտանիքի անդամներին», — գրել է Իսրայելի վարչապետը։

Նշենք, որ նախորդ տավա նոյեմբերին ևս հայտնի էր դարձել, որ Նեթանյահուն բողոքով դիմել է ոստիկանություն՝ Facebook սոցիալական ցանցի միջոցով իրեն ուղղվող սպառնալիքների պատճառով և պահանջել է անմիջապես հետաքննություն սկսել։