Կորոնավիրուսը տարածաշրջանում․ հունիսի 1

115

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 1-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 25 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 35․600 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 839 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 25 դեպք, իսկ ապաքինման 989 դեպք:

Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 127.973 մարդ, իսկ 648 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 163․942, իսկ մահվան 4․540 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․039․194-ի։

Ադրբեջանում հաստատված դեպքերի թիվը հասել է 5․494-ի։ Նրանցից առողջացել է 3․428-ը, կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվը 63 է։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 19-ով, հայս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 794-ից բուժվողների թիվը կազմում է 158, մահացածների թիվը՝ 12, իսկ բուժված անձանց՝ 624:

Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2․508, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 300:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․979-ով՝ կազմելով 154․445: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․516 էր։ — Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 81  դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7․878։ Նախորդ օրը գրանցվել էր կորոնավիրուսով պայմանավորված մահվան  63 դեպք։

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը կազմում է 121․004: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 118․848 էր։ Ներկա պահին 2․578 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս երկրում 955․865  ախտորոշիչ թեստ է անցկացվել։

Հայաստանում հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 9․492-ի,  որոնցից 3․402-ն առողջացել են, 139-ը` մահացել: Ներկա պահին փաստացի բուժում է ստանում 5․896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58․668 թեստավորում: Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, առողջացել են 16-ը, մահացել՝ 8-ը։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում:

Այսպիսով՝ առայսօր Արցախում կորոնավիրուսով հիվանդացել է 43 քաղաքացի, որնցից 26-ը՝ առողջացել, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: