Հայտնաբերվել է ադրբեջանցի նախկին նախարարի երեխաների բազմամիլիոնանոց անշարժ գույքը Բրիտանիայում

739

Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի երեխաները բազմամիլիոնանոց անշարժ գույք ունեն Մեծ Բրիտանիայում։ Այդ մասին հայտնի է դարձել հետաքննության արդյունքում, որն անցկացրել են OCCRP–ը, Finance Uncovered–ն ու Transparency International–ը։

Ենթադրվում է, որ այդ ամբողջ հարստությունը հափշտակության և փողերի հետագա լվացման արդյունք է։

Թեև Մահմուդովների ընտանիքի փաստաբանները պնդում են, որ այդ անշարժ գույքը գնվել է ժառանգություն ստացած միջոցներով, այլ ոչ թե անձնական խնայողություններով։

Էլդար Մահմուդովը պաշտոնանկ էր արվել 2015 թ–ին ազգային անվտանգության նախարարության շուրջ սկանդալի ֆոնին, իսկ նախարարությունը լուծարվել էր։