Իրանում պաշտոնական տվյալներ են ներկայացրել 2019-ի ցույցերի ժամանակ զոհվածների թվի մասին

81

Իրանում երկար ձգձգելուց հետո վերջապես պաշտոնական տվյալներ են ներկայացրել 2019թ․ նոյեմբերին բենզինի գնի թանկացման դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվածների թվաքանակի վերաբերյալ։ 

Տվյալները ներակայացրել է Իրանի 10-րդ գումարման խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Մոջթաբա Զոննուրը։

Պատգամավորը նշել է, որ սպանվել է 230 մարդ, որից 6-ը՝ անվտանգության ուժերից։

Զոննուրի խոսքով՝ մարդկանց 7 տոկոսը զոհվել է իրավապահների հետ անմիջական բախման հետևանքով, 16 տոկոսը (որոնք եղել են նաև զինված)՝ ռազմական և ոստիկանական կենտրոնների վրա հարձակվելիս, 31 տոկոսը՝ բենզալցակայանների, խանութների, բանկերի, մզկիթների վրա հարձակվելիս, զոհվածների 26 տոկոսը անկարգությունների մասնակից չեն եղել և մահացել են անհայտ պատճառներով, 20 տոկոսը անվտանգության ուժերից են եղել։

Ըստ Զոննուրի՝ վիրավորվել է 2000 մարդ։