Թուրքիայի նախագահի որդուն ծաղրող ռեփերը ձերբակալվել է

523

Ռոտա անունով հայտնի թուրք ռեփեր Բուլութ Ալփմանը, ձերբակալվել է այն բանից հետո, երբ հրապարակվել է վերջինիս տեսահոլովակը, որում  նա ծաղրում է Թուրքիայի նախագահի որդուն` Բիլալ Էրդողանին։

Տեսահոլովակում Բիլալ Էրդողանի դեմքի պատկերով դիմակով անձը կանգնած է Ստամբուլի հարկային ծառայության շենքի դիմաց, իսկ ռեփերը  երգում է «Ես ձեզ բոլորիդ բացատրում եմ, այնպես ինչպես Բիլալին»։ Նշվում է, որ հավանաբար ռեփերը երգում ակնարկում է 2013թ. բացահայտված «Մեծ կաշառք» կոռուպցիոն սկանդալին նախագահի որդու առնչության մասին։

Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը առավոտյան ժամանել ռեփերի տուն և ձերբակալել նրան։