Ի՞նչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում. հետաքննություն

472

2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին` Էմին Մամեդյարովը 2015թ. երկու բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում:
«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի»` այս թեմայով իրականացրած ուսումնաաիրությունները թույլ են տվել պարզել մի քանի կարևոր մանրամասներ:

Կենտրոնի հրապարման մեջ մասնավորապես ասվում է.
«Մամեդյարովի ձեռք բերած բնակարանները գտնվում են «Թրամփ» անունը կրող և նրա ընկերության կողմից սպասարկվող մանհեթենյան շքեղ շենքում, որի հասցեն է «250 Riverside Boulevard, Manhattan, NY»: 2015թ. Թրամփը դեռևս բիզնես նախագծեր է ունեցել Ադրբեջանում և երկրի իշխանությունները փորձում էին սերտ կապեր հաստատել ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի և նրա ընտանիքի հետ: Չմոռանանք, որ Բաքվում կառուցվում էր Թրամփ թաուերը, որի շինարարական աշխատանքներին եկել էր հետևելու Իվանկա Թրամփը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը առանձնապես ոչինչ չշահեց այս գործարքով, քանի որ Թրամփը փակեց իր բիզնեսն Ադրբեջանում նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Իսկ 2019թ. «Թրամփ» անունը կրող շենքի բնակիչների 74 տոկոսը քվեարկեցին շենքի վրայից Թրամփի անունը հեռացնելու օգտին (հետաքրքիր է ինչպես է քվեարկել Մամեդյարովը): Չնայած սպասարկումը դեռևս Թրամփի կազմակերպությունն է իրականացնում, սակայն այս որոշումը շենքի բնակիչների համար կարող էր արժենալ մինչև 1մլն դոլար, որը պետք է վճարվի Թրամփին (Մամեդյարովը նույնպես վճարելու է):

Եվ այսպես, Մամեդյարովի որդին ձեռք է բերել 2 բնակարան` պենտհաուսում, որոնք գտնվում են կողք կողքի, PH2K և PH3K համարներով: Բնակարններից մեկը արժեցել է 2,05 մլն, մյուսը` 2,2 մլն դոլար: Գործարքը կատարվել է կամ կանխիկով, կամ փոխանցումով, քանի որ որևէ տեսակի վարկ չի ձևակերպվել Էմինի անունով: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք, Մամեդյարովի որդին, Էմինը, գրանցված է “250 East Houston Street #6D, Manhattan, NY” հասցեյում գտնվող բնակարանում, որը հավանաբար կրկին իրեն է պատկանում: Այդ բնակարանի արժեքը կազմում է 989,894 դոլար:

Գործարքի մանրամասները պարունակող փաստաթղթի լուսանկարը, շենքի լուսանկարն՝ արված 2018թ, ինչպես նաև ձեռք բերված բնակարանի ֆոտոլուսանկարները ստորև.»