Ինքնամեկուսացման պայմաններում Վրաստանում մեծացել է ընտանեկան բռնության ռիսկը

60

Վրաստանում կորոնավիրուսային համավարակի պայմաններում 2020 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում աճել է ընտանեկան բռնության ռիսկը: Այս մասին նշված է 2019-2020 թվականների կառավարական ծրագրի իրականացման մասին վարչապետի կողմից խորհրդարան ներկայացված զեկույցում:
Զեկույցի համաձայն, ոստիկանություն դիմած քաղաքացիներից շատերը նշել են, որ բռնության դրդապատճառներից է հանդիսացել բռնարարի հետ ինքնամեկուսացաված գտնվելու փաստը:
Այս առիթով ապրիլի 15-ին Վրաստանի կառավարությունը կարճ հաղորդագրություն է ուղարկել քաղաքացիներին՝ «լուռ ահազանգի կոճակ» հավելվածի հղմամբ:Ավելի քան 3000 քաղաքացի ներբեռնել է հավելվածը, աճել են ծառայության կիրառման դեպքերը:
Կառավարության զեկույցում նշված է նաև, որ համավարակի ընթացքում պատրաատվել է մի քանի տեղեկատվական բնությի տեսանյութեր։