Վրաստանում Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել

157

Բաթումիում Թուրքիայի 9 քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը:

Գերատեսչությունից հայտնել են, որ արտասահմանցիներն ապօրինի են գտնվել Վրաստանում և նրանց կողմից սահմանի հատումը չի գրանցվել:

Պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ խուզարկության ժամանակ Թուրքիայի քաղաքացիների մոտ 4 միավոր հրազեն է հայտնաբերվել: Գերատեսչության հակահետախուզության վարչությունը հետաքննություն է սկսել գործի առնչությամբ: