Գիլանի նահանգապետ․ Հետամուտ ենք Աստարայի երկաթգծի ծրագրում Ադրբեջանի ներդրումների իրականացմանը

70

Իրանի Գիլան նահանգի նահանգապետ Արսալան Զարեն Աստարա-Աստարա երկաթուղի այցելության ժամանակ հայտարարել է, որ երկաթուղու ենթակառուցվածքների ու տերմինալների կառուցման համար Ադրբեջանը պետք է նախորդ 2 տարվա ընթացքում 60 մլն դոլարի ներդրում աներ, սակայն այդ հարցում որևէ առաջխաղացում չկա։ Նահանգապետըը նշել է, որ հարցը քննարկվում է Իրանում Ադրբեջանի դեսպանի հետ։

Նշենք, որ Իրանն Ադրբեջանի երկաթուղային ցանցին միանում է Աստարա-Աստարա երկաթուղային կամրջի միջոցով, որը շահագործման է հանձնվել 2018թ. մարտին և Ղազվին-Ռաշտ-Աստարա (Իրան)–Աստարա (Ադրբեջան) նախագծի մի մասն է:

Նախագծի Ղազվին-Ռաշտ հատվածը շահագործման է հանձնվել 2019թ., իսկ Ռաշտ-Աստարա հատվածի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Ադրբեջանը հայտարարել է, թե նշված հատվածի կառուցման համար 500 մլն. դոլար գումար է հատկացնելու, սակայն Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից հետո Բաքուն առայժմ հապաղում է ֆինանսավորել նախագիծը: