Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ մայիսի 4

121

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 4-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ, ապաքինվել՝ 931-ը։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 52․305 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 867 նոր դեպք։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 130.852 մարդ, իսկ 612 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 166․422, իսկ մահվան 4․609 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․155․349-ի։

Ադրբեջանում hունիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 262 նոր դեպք, 72 մարդ ապաքինվել է, 2 մարդ՝ մահացել։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 6.552 դեպք, 3.737 մարդ ապաքինվել է, 78 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժվում է 2..707 մարդ, որից 64-ի վիճակը ծանր է, 75-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչ այժմ կատարվել է 322․574 թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 4-ով, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջը:

Այսպիսով, հաստատված 801-ից բուժվողների թիվը կազմում է 144, մահացածների թիվը՝ 13, իսկ բուժված անձանց՝ 644: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2․424, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 304:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3․574-ով՝ կազմելով 164․270, գրանցվել է վիրուսով պայմանավորված մահվան 59 դեպք ։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 8․071: Ապաքինված հիվանդների թիվը կազմում է  127․485: 2․569 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, մինչ օրս երկրում 1 մլն 190․362  թեստ է անցկացվել։

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրանցվել է մահվան 15 նոր դեպք, որոնցից 9-ի դեպքում հիվանդը վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն մահը վրա է հասել այլ պատճառից։ Այդպիսով մահվան դեպքերը կորոնավիրուսից 176 են, իսկ այլ պատճառով՝ 68։

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 2 անձ, ընդհանուր բուժվածների թիվը կազմում է 28։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 57 դեպք, ընդհանուր առմամբ թեստավորվել է 1․022 մարդ, կա 97 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։