Հունաստանը հայտնել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ ռազմական բախմանը

170

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը չի բացառել Թուրքիայի հետ ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը՝ ընդգծելով, որ Հունաստանը ցանկացած սցենարի պատրաստ է և մտադիր է ցանկացած միջոցով պաշտպանել իր ինքնիշխան իավունքներն։

«Մենք դա չենք ցանկանում, բայց ցանկանում ենք հասկացնել, որ հնարավոր ամեն ինչ կանենք մեր ինքնիշխան իրավունքները հնարավորինս առավելագույն չափով պաշտպանելու համար»,- Star TV-ի եթերում ասել էՊանայոտոպուլոսը:

Նախարարի այս հայտարարությունը կատարվել է մի քանի ժամ հետո այն բանից, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում մամուլի ասուլիս է անցկացրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ ալ Սարաջի հետ:

Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Լիբիան կշարունակեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի ծովային տարածքում նավթի հետախուզումն ու հորատումը:

Հունաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ Թուրքիան «ագրեսիվ» է, բայց Հունաստանը կարող է այդ ագրեսիան սանձել «ԶՈՒ ուժի գործադրմամբ»: ««Վերջերս Թուրքիայի պահվածքը բավականին ագրեսիվ է: Ես կարծում եմ, որ Հունաստանի կողմից նման պահվածքը հաղթահարելու միակ ձևը, որը, ընդհանուր առմամբ, ագրեսիայի միտում ունի, մի կողմից պետք է  օգտագործել իր բոլոր դիվանագիտական զենքերը, մյուս կողմից՝ զինված ուժերով զսպիչ միջոցներն ապահովել»,- նշել է նա:

Նախարարը նաև ընդգծել է Հունաստանի պատրաստակամությունը Թուրքիայի հետ ռազմական դիմակայության հարցում:

Պարզաբանող հարցին՝ արդյո՞ք Հունաստանը պատրաստ է հակամարտության ռազմական լուծմանը, Պանայոտոպուլոսն ասել է․ «Ճիշտ այդպես»։