COVID-19-ը տարածաշրջանում. hունիսի 22

81

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 22-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20,588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 320-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 10 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 360 դեպք կա: Ապաքինվել է ևս 129 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 9.131 է։ Փաստացի բուժվողների թիվը 10․980 է։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 97 քաղաքացիներից 65-ն արդեն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1654 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 81 քաղաքացի:

Թուրքիայի Առողջապահության նախարարը ներկայացրել է հունիսի 21-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 40496 թեստ, որոնցից 1192-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, առողջացել է 1412 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 187685 հաստատված դեպք և մահվան 4950 դեպք, առողջացել է 160240 հիվանդ:

Ադրբեջանում հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 491 դեպք, 6 մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավարակի 12․729 դեպք, որից 6․799-ը ապաքինվել է, 154-ը՝ մահացել։ Բուժում է ստանում 5․776 հիվանդ։

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 6-ով։ Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 908 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Ընդհանուր հաշվով՝ երկրում վարակը հաղթահարել է 761 մարդ, մահացել է 14 մարդ: Այս պահի դրությամբ՝ կարանտինային ռեժիմում է գտնվում 2710 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 269 մարդ:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․573-ով՝ կազմելով 207․525: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․368 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 116 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 9․742: Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 166․427: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 163․591 էր: 2․898 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչև այսօր 1 մլն 449․420 թեստ է անցկացվել։