Թուրքիայի խորհրդարանի ևս 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

148

Թուրքիայի մեջլիսի աշխատակիցների շրջանում անցկացված վերջին թեստավորումների արդյունքում 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Հաղորդվում է, որ վարակակիրներից 5-ը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խմբակցության ադմինիստրատիվ աշխատակիցներ են։ Դեպքից հետո ԱԶԿ-ի խմբակցության համար աշխատող ողջ անձնակազմին ուղարկել են մեջլիսի հիվանդանոց թեստավորման։ 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին էլ հաղորդվել էր խորհրդարանում աշխատող մեկ մատուցողի վարակվածության մասին, իսկ հունիսի 11-ին մեջլիսի փոխխոսնակ Նիմեթուլլահ Էրդողմուշը հայտնել էր անձնակազմի 9 անդամների ու 1 օպերատորի թեստերի դրական ստացվելու մասին։