2020թ․ Ադրբեջանից Թուրքիա գազի արտահանման ծավալն ավելացել է շուրջ 22 տոկոսով

255

2020թ․ հունվար –մայիս ամիսներին Ադրբեջանը վաճառել է 5․6 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը 2019թ․ համեմատ ավելացել է 13․4 տոկոսով։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալների համաձան՝ նշված ժամանակահատվածում Ադրբեջանից Թուրքիա է արտահանվել 2․6 մլրդ խորանարդ մետրով (21.7 տոկոսով) ավել գազ, քան նախորդ տարվա նույն ամիսներին։

Նշենք, որ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը Վրաստան է արտահանել 1․2 մլրդ խորանարդ մետր գազ։