Իրաքը ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար նոր պարտքեր ներգրավելու օրենք է ընդունել

54

Իրաքն առաջիկայում կարող է ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով նոր պարտքեր վերցնել։ Երկրի կառավարությունն այսօր կայացած նիստում ձայների մեծամասնությամբ հաստատել է արտաքին և ներքին աղբյուրներից նոր ֆինանսական միջոցների ներգրավման իրավունք տվող օրինագիծը։

Այսպիսով, երկրի ներքին աղբյուրներից Իրաքի կառավարությունը կկարողանա ներգրավել 13 մլրդ դոլար, իսկ օտարերկրյա աղբյուրներից՝ 5 մլրդ դոլար։

Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, նավթի գնի անկման հետևանքով լուրջ ֆինանսական կորուստներ կրած Իրաքը դժվարությամբ  է հոգում իր ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ չի կարողանում վճարել պաշտոնյաների աշխատավարձերը։