Հայաստանը միջոցներ կհատկացնի դեպի Վրաստանի և Թուրքիայի սահմաններ տանող մայրուղիների վերանորոգման համար

454

ՀՀ կառավարությունը հավելյալ ֆինանսական միջոցներ կտրամադրի դեպի Վրաստանի և Թուրքիայի սահման տանող ավտոմայրուղիների վերանորոգման համար։

Մասնավորապես նախատեսվում է վերանորոգել և վերանորոգման որակի ստուգման աշխատանքներ կատարել Արմավիրի մարզի Մարգարա գյուղից մինչև թուրքական սահման, Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ և այնուհետև՝ դեպի Թուրքիայի սահման, ինչպես նաև՝ Վանաձորից դեպի Տաշիր և դեպի Վրաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածներում։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ այս աշխատանքների համար ընդհանուր առմամբ կտրամադրվի 1․8 մլրդ դրամ կամ շուրջ 3․75 մլն դոլար։