ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ Վենեսուելային հեղուկ վառելիք մատակարարելու պատճառով

63

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշում է կայացրել՝ պատժամիջոցներ կիրառել դեպի Վենեսուելա հեղուկ վառելիք տեղափոխած 5 իրանական տանկերների նկատմամբ։

Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ իրանական «Clavel», «Petunia», «Fortune», «Forest» և «Faxon» անունները կրող տանկերների նավապետների անունները ներառվել են պատժամիջոցների ցանկում։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այսուհետ կթիրախավորի բոլոր նրանց, ովքեր կփորձեն խթանել Իրանի՝ պատժամիջոցներից խուսափելու ջանքերը և կնպաստեն աշխարհում անկայունության աճին։

Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն թեմայի վերաբերյալ կատարած հայտարարությամբ տեղեկացրել է, որ նշված տանկերների նավապետների ունեցվածքը կառգրավվի։

Ինչպես հայտնի է՝ 2020թ․ ապրիլին Իրանը, չնայած ԱՄՆ-ի արգելքին ու զգուշացմանը, 5 տանկերով շուրջ 1․5 մլն բարել հեղուկ վառելիք էր ուղարկել Վենեսուելա։