Կորոնավիրուսը տարածաշրջանում․ հունիսի 25

92

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 25-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հունիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 22․488-ի, որոնցից 11․335-ը` առողջացած, 397-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10․625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102․736 թեստավորում: Վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է 771 նոր դեպք, առողջացել է  538 քաղաքացի, մահացել է 11 հիվանդ։

Արցախի Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպ։ Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասել է 113-ի, որոնցից 77-ը առողջացել է։ Ներկա պահին մեկուսացված է 65 քաղաքացի, կատարված թեստավորումների ընդհանուր քանակը 1․763 է:

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 53․486 ախտորոշիչ թեստ, որոնցից 1․492-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 24 դեպք, առողջացել է 1․386 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 191․657 դեպք և մահվան 5․025 դեպք, առողջացել է 164․234 հիվանդ:

Ադրբեջանում վերջին մեկ օրում ևս 547 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 291 մարդ ապաքինվել է, 6 մարդ՝ մահացել։ Վերջին 24 ժամում իրականացվել է 7․274 թեստ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 14․852 դեպք, որից 8․059-ը ապաքինվել է, 180-ը՝ մահացել։ Այս պահին բուժվում է 6․613 մարդ։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 449․235 թեստավորում։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք: Մինչ օրս երկրում կորոնավիրուսի վարակման 917 դեպք է գրանցվել: Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 776-ի: Կարանտինի ռեժիմում գտնվում է 2.687, հատուկ վերահսկողության ներքո` 260 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից 14 մահ է գրանցվել: 

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․595-ով՝ կազմելով 215․096: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վիրուսով պայմանավորված մահվան 134 դեպք։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 10․130: Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 175․103: Ներկա պահին 2․899  հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս անցկացվել է 1․530․437 թեստ։