Պայթյուն է որոտացել Թեհրանի հարևանությամբ գտնվող գազի պահեստարանում

468

Իրանի մայրաքաղաք Թեհրանից 30 կմ հարավարևելք գտնվող Փարդիս ռազմաբազային կից գազի արդյունաբերական ապաստարանում հզոր պայթյուն է որոտացել։

Պայթյունի, ապա դրա հետևանքով առաջացած հրդեհից ոչ ոք չի տուժել։ Այդ մասին հայտարարել է  Իրանի պաշտպանության նախարարության ներակայցուցիչ Դավութ Աբդին։ 

Աբդիի խոսքով պատահարի հետևանքով վնաս չի պատճառվել նաեւ ռազմական կառույցներին: Հրշեջներին հաջողվել է մարել բռնկված հրդեհը։

Աբդին մանրամասներ չի ներկայացրել պայթյունի պատճառների վերաբերյալ: