Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․հունիսի 26

75

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 26-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23,247-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 759-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 410 դեպք կա, այլ պատճառով՝ 131։ Ապաքինվել է ևս 814 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 12,149 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,557 է։

Ընդհանուր առմամբ, արվել է 105,046 թեստ։

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա։ Covid-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ` նա մեկուսացված էր մոտ 2 շաբաթ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1828 է: Ապաքինվել է 77 հիվանդ։

Արցախում մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ 

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 52․303 ախտորոշիչ թեստ, որոնցից 1․458-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 21 դեպք, առողջացել է 1․472 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 193․115 դեպք և մահվան 5․046 դեպք, առողջացել է 165․706 հիվանդ:

Ադրբեջանում վերջին մեկ օրում ևս 547 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 291 մարդ ապաքինվել է, 6 մարդ՝ մահացել։ Վերջին 24 ժամում իրականացվել է 7․274 թեստ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 14․852 դեպք, որից 8․059-ը ապաքինվել է, 180-ը՝ մահացել։ Այս պահին բուժվում է 6․613 մարդ։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 449․235 թեստավորում։

Վրաստանում հունիսի 26-ի դրությամբ՝ երկրում վարակվծների ընդհանուր թիվը 919 է: Նոր տվյալները հրապարակված են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում: 4 նոր ապաքինված կա, ընդհանուր թիվը՝  780: Կարանտինում 2687 մարդ է, ստացիոնարում՝ 260: Վրաստանում կորոնավիրուսից մահվան 14 դեպք է գրանցվել: Արտերկրում վարակվել ու Վրաստանում բուժում է  ստանում 3 մարդ:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2628-ով՝ կազմելով 217  724:  24 ժամվա ընթացքում մահվան 109  դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 10 239:  Ապաքինված հիվանդների թիվը կազմում է  177 852:  2912  հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1 557 872 թեստ է անցկացվել։