Հայ հաքերները հրապարակել են ադրբեջանցի վարակակիրների տվյալները

53

Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ հաքերային խումբը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների, մահացածների և առողջացածների ցուցակի մի մասը՝ խոստանալով, որ կլինեն նոր տվյալներ։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը հրապարակած տվյալների մասին գրել է.

«Առաջին տվյալները արդեն հետաքրքիր են։ Օրինակ, միայն Բաքվի ԽԵթայի շրջանում հունիսի 22-ին անցկացվել է 50 թեստ, որից 37-ը դրական է եղել։ Կեսից անհամեմատ ավելին։ Մյուսները դեռ նայում ենք։ Հետաքրքիր բաները երեկոյան կգրեմ թերևս»։

Ավելի ուշ հրապարակած գրառման մեջ Հովհաննիսյանը նկատում է՝ Ադրբեջանում հետաքրքիր վերաբերմունք ունեն կորոնավիրուսից մահացածների նկատմամբ։

Հայ հաքերներն այսպիսով պատասխանել եմ ադրբեջանցիների գործողություններին։ Հիշեցնենք, որ ադրբեջանցիները երկու անգամ հրապարակել են Արամավիրի մարզի կորոնովիրուսով վարակակիր բնակիչների անձնական տվյալները։

«Որոշների դեպքում ցուցակը անվանակոչել են մահացածներ, իսկ մի մասի դեպքում՝ ավելի պարզ «դիակ», ու տեղադրել են մահացածների անունները։

Մի փաստ էլ․ Բաքվի ԽԵթայիի շրջանում հունիսի 19-20-ին հաստատված վարակակիրների մի մասին, այս դեպքում կոնկրետ 20 անձի թողել են տանը բուժվելու, չեն հոսպիտաացրել։ Ավելի շատ վարակվածներին հոսպիտալացրել են։ Հիմա բարդ է ասել՝ տեղ չունեն, թե ուղղակի համարել են թեթև կտանեն ու թողել են տանը։ Ամեն դեպքում դա էլ արդեն խոսում է նրա մասին, որ առնվազն թեթև տանողների համար արդեն չեն կարողանում թույլ տալ նրանց ևս հոսպիտալացնել»։