Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել կտրել կոռուպցիոներների ձեռքը

130

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին կոչ է արել կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղել, անգամ՝ կոռուպցիոներների ձեռքերը կտրելու միջոցով: Այս մասին Խամենեին հայտարարել է դատական իշխանության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով անկացված հանդիպման ժամանակ:

Հոգևոր առաջնորդը ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է արդյունավետ տարվի, բայց՝ արդարության սահմաններում, և չհանգեցնի անմեղ մարդկանց հետապնդմանը:

Խամենեին կոռուպցիան կորոնավիրուսի հետ է համեմատել:

«Մարդիկ կոռուպցիայի դեմ վճռական պայքարի են սպասում, որովհետև ֆինանսական և տնտեսական կոռուպցիան այնքան վտանգավոր է, որքան կորոնավիրուսը: Կորոնավիրուսից մաքրվելու համար ձեռքերն օճառով լվանալը բավարար է, բայց կոռուպցիոն վիրուսի դեմ պայքարի միակ արդյունավետ տարբերակը կոռուպցիոների ձեռքը կտրելն է»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը: